Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։ Այս մասին APA-ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։
Հանդիպման ընթացքում Բայրամովը շարունակել է պնդել, որ «Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունների եւ դատարաններ ներկայացրած փաստաթղթերը արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները»։