Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Ուկրաինային հեռահար զինատեսակներ փոխանցելու մասին իշխող կուսակցությունների դաշինքի («Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն», «Կանաչներ» եւ «Ազատ դեմոկրատական կուսակցություն») ներկայացրած բանաձեւը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել նիստին ներկա գտնված 668 պատգամավորներից 382-ը, դեմ՝ 284-ը, ձեռնպահ են մնացել 2 պատգամավոր։
Բանաձեւի տեքստում ասվում է, որ Ուկրաինային երկարաժամկետ ռազմական աջակցությունը «ներառում է անհրաժեշտ լրացուցիչ հեռահար մարտական համակարգերի եւ զինամթերքի մատակարարում», որպեսզի վերջինս «կարողանա թիրախային հարվածներ հասցնել ռազմավարական կարեւոր թիրախներին, որոնք տեղակայված են ռուսական ուժերի թիկունքում»։