2013 թվականի փետրվարի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում հայտարարում է, որ ՀՀ նախագահի ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Արեւմուտքը գիշեր-ցերեկ խոսում է օրինականությունից, ժողովրդավարությունից, ազատ ընտրություններից եւ ամեն անգամ էս խայտառակ ընտրությունները օրհնում, սրբացնում, թողնում գնում են»,- ասում է առաջին նախագահը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացահայտում է, որ Հայաստանը ամերիկյան հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանի անունով արժեթղթեր է թողարկել: «Նրա համաձայնությունը եղե՞լ է»,- հարցնում է Հրանտ Բագրատյանը:
Հանրապետականում երջանիկ են, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հարցերը լուծեց առանց արյուն թափելու: «Հասկացան եւ գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետեւանքներ կարող է ունենալ»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորների հետ հարցազրույցների հիմնական թեման օրերս լրագրողներին ուղղված ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կոպիտ վարքն է: «Դե հիմա մեր ընկերն ա, կարող ա մի քիչ էլ դուք եք ավելացնում»,- Սեդրակյանին պաշտպանում է ՀՀԿ-ական պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարող ասել, թե ով կհաղթի առաջիկա ընտրություններում, բայց ՀՀԿ-ն հազիվ թե զիջի իշխանությունը. «Որեւէ քաղաքական իշխանություն երբեք չի զիջում իշխանությունը, մանավանդ վերջին հաշվով այդ մարդիկ գտնում են, որ ինչ-որ մի բան արել են էս պետության համար եւ շարունակելու խնդիրներ ունեն»:
Խորհրդարանում մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ են, որոնց մասնակցում է նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ, զոհերի ցանկությունը չէր»,- սպանությունների առիթով ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդվածով պատասխանում է այն մեղադրանքներին, որ Նիկոլ Փաշինյանը նրա քաղաքական հոգեզավակն է, իսկ ինքը՝ Փաշինյանի կնքահայրը: «2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ եւ վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը»,- գրում է առաջին նախագահը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը «Ասպարեզ» օրաթերթում գրում է, որ «Հայերը կարիք չունեն Արցախի հարցում խաղաղությանը «նախապատրատվելու»»։
Իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը տեղեկություններ չունի, որ ընդդիմադիր ուժերը պահանջում են անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ: «ԲՀԿ-ն պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք իրենք չեն գնալու ընտրությունների, ինչը, կարծում եմ, աբսուրդային պայման է, որովհետեւ այդ տրամաբանությամբ իրենք հերթական ընտրությունների էլ չպետք է մասնակցեն, եւ երկրորդը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ասում է՝ ոչ, մեծ հաշվով, ասում է՝ ոչ, արտահերթ ընտրությունների օրակարգին ասում է՝ ոչ»,- ասում է պարոն Ռուբինյանը:
Աֆրիկայից տուն վերադառնալու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ խոսում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: «Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, եթե Հայաստանը հավատարիմ մնա հարաբերությունների բարելավման գործընթացին»,- ասում է Էրդողանը Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպման նախօեին:
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ պատրաստ է երկխոսել Ադրբեջանի հետ, բայց ունեն սկզբունքներ. «Արցախը չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, խոսք չի կարող լինել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: