ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինկենի այն արտահայտությունը, որ եթե «միջազգային համակարգում սեղանի շուրջ չեք, ուրեմն դուք ճաշացանկում եք» արտահայտությունը:
Սերգեյ Լավրովը ցանկացել է, որ այդ սեղանի շուրջ ամերիկյան իշխանությունները հանկարծ չխեղդվեն:
«Նրա (Բլինկենի) արտահայտությունում ամենագեղեցիկն այն է, որ, մեջբերում եմ, կա ընտրություն՝ «միջազգային հարաբերություններում լինել սեղանի շուրջ, կամ՝ ճաշացանկում»: Ես միայն ցանկանում եմ, որ այդպիսի ախորժակով մեր ամերիկյան գործընկերները հանկարծ չխեղդվեն իրենց դեմոկրատական սեղանի շուրջ»,-«Կոմերսանտին» ասել է Լավրովը: