ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլիայի եւ նրանց դստեր՝ Դարիայի հետ։ Այս մասին ասվում է նախագահի X-ի էջում տեղադրված գրառման մեջ։
«Այսօր հանդիպել եմ Յուլիա եւ Դաշա Նավալնայաներին՝ Ալեքսեյ Նավալնիի սիրելիներին, ցավակցություն հայտնելու նրանց կորստի համար:
Ալեքսեյի խիզախությունը կապրի Յուլիայի եւ Դաշայի մեջ, ինչպես նաեւ Ռուսաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարող անհամար մարդկանց մեջ»,-ասվում է գրառման մեջ։
Today, I met with Yulia and Dasha Navalnaya – Aleksey Navalny's loved ones – to express my condolences for their devastating loss.
Aleksey's legacy of courage will live on in Yulia and Dasha, and the countless people across Russia fighting for democracy and human rights. pic.twitter.com/aiCcgTrws3
— President Biden (@POTUS) February 22, 2024