ԱՊՀ հարցերով ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը համարում է ժամանակավոր եւ անհրաժեշտ բան, «որպեսզի որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստանան»:
Կալաշնիկովի մեկնաբանությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Ես կարծում եմ, որ «սառեցում» բառի տակ պետք է հասկանալ «որոշ ժամանակ», որն անհրաժեշտ է, որ որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստանան եւ հանգիստ աշխատեն իրենց անվտանգության ուղղությամբ Հավաքական պայմանագրի շրջանակներում»,-ասել է Կալաշնիկովը:
Նա ընդունել է, որ Հայաստանն իսկապես սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն մի քանի ամիս: Միաժամանակ ռուս խորհրդարանականն նշել է, որ ՀԱՊԿ-ն Երեւանին պետք է: