Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 23-ին հայտնել է իբր Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից արձակված կրակի մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իբր հայ-ադրբեջանական սահմանագոտում հաստատված կայունությունը չխաթարելու եւ իրադրությունը չսրելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները չեն դիմել պատասխան գործողությունների։
Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի ռազմական ղեկավարությանը կոչ է արել թույլ չտալ նման միջադեպեր, որոնք կարող են խաթարել հինգ ամիս շարունակ միջպետական սահամնում հաստատված կայունությունը, եւ պահանջել բացահայտել ու պատժել մեղավորներին։
ՀՀ ՊՆ-ն դեռեւս չի արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարությանը։