«Հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարեւոր է արագ արձագանքել եւ կազմակերպել քայլերը: Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների եւ հանդիպման, որ դուք ունեցած նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»,-այսօր Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն:
Նախարարը նկատել է, որ թեեւ կողմերը ջերմ բարեկամանակն հարաբերություններ ունեն, սակայն պաշտպանական ոլորտը դեռևս լիովին իրագործված չէր։
«Նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, եւ հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում», — իր հերթին ասել է Նիկոլ Փաշինյանը: