Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։
ԵՄ խորհուրդն փետրվարի 23-ին տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ ընդունել է պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որի մեջ Ռուսաստանից կներառվեն 106 ֆիզիկական եւ 88 իրավաբանական անձ: Արդյունքում, շուրջ 2 հազար մարդ եւ ռուսական ձեռնարկություն արդեն կհայտնվեն պատժամիջոցների տակ։
Two years after Russia began its war of aggression against Ukraine, the EU has adopted the 13th package of sanctions.
These include:
🚫 blacklisting 106 individuals and 88 entities
🚫 new restrictions targeting drones
🚫 further import/export restrictionsMore ⬇️
— EU Council (@EUCouncil) February 23, 2024
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնեցված ցուցակներն առաջին հերթին թիրախավորելու են ռազմական եւ պաշտպանական ոլորտները, ինչպես նաեւ «դրանց հետ կապված անձանց, այդ թվում եւ նրանց ովքեր դերակատարում ունեն Ռուսաստանին հյուսիսկորեական զենք մատակարարելու մեջ»:
Պատժամիջոցները կազդեն նաեւ դատական համակարգի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների եւ ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման համար պատասխանատու անձանց վրա։