2013 թվականի փետրվարի 25-ին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է։ Այնուամենայնիվ, իր քվեն նա տվել է Անդրեաս Ղուկասյանին: «Ընտրությունս կատարել եմ այն մարդու օգտին, որը Երեւանում ցրտին հացադուլ էր հայտարարում այն ժամանակահատվածում, երբ որ ես տաք ծովափնյա երկրում արձակուրդի մեջ էի։ Ես բալանս եմ պահել իմ բանի համար»,- լրագրողներին ասում է պարոն Արսենյանը:
«Նաիրիտ» քիմիական գործարանի շուրջ խորհրդարանական քննարկումները տեղափոխվում են բառապաշարային նոր հարթություն: Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանին դուր չի գալիս, որ ՀՀԿ-ն իրենց մեղադրում է իրավիճակը շահարկելու մեջ: «Սիրելի մեծամասնություն, իզուր մի փորձեք, յան տվեք, մեր խմբակցությանը՝ դաշնակցությանը, քաղաքական շահարկումը չի կպնելու»,- ասում է բանաստեղծ Աղվան Վարդանյանը:
Երեւանի Գայի պողոտայի 27 հասցեում բացվում է Մեծ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հուշատախտակը: «… Ես կպատասխանեի, որ «Ուլիսես» -ն էի թարգմանում, եթե բախտս բերեր ու հարցնեիք, թե ինչով էր Պրն. Մկրտչյանը զբաղված Մեծ Թալանի տարիներին…»,- հիշում է Դավիթ Մաթեւոսյանը Սամվել Մկրտչյանի այս խոսքերը:
Երեւանում ըմբոստության ալիք է հասունանում ակտիվիստ Վարդգես Գասպարիին հարկադրաբար հոգեբուժարան ուղարկելու պատճառով: «Իշխանությունը պետք է հասկանա ու սթափվի եւ որեւէ կերպ չվտանգի Գասպարիի կյանքը»,- զգուշացնում է բողոքի մասնակից Սիփան Փաշինյանը:
Երեւանում տեղի է ունենում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովը: Վարդան Օսկանյանը այդ համաժողովի ժամանակ հիշում է, թե ով է եղել ինքը, երբ իշխանություն ուներ. «Ես եղել եմ երկքաղաքացիության իրավունքի ջատագովը: Իմ աշխատանքի շնորհիվ է, որ ՀՀ են եկել Էդուարդո Էռնեկյանը, Քըրք Քըրքոյանը եւ այլն: Մենք երեքով՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես, բնազդով ենք ժողովրդավար»:
Գյումրեցիների մոտ կասկածներ կան, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արգելել է չմկրտված զինվորի դին դնել եկեղեցում: Բարձրաստիճան հոգեւորականը այսպես է հերքում մեղադրանքը. «Ես ասել եմ՝ եթե մկրտված չէ, կարելի է բավարարվել քաղաքացիական ծեսով, ինչպես որ էս ազգի մի զգալի մասն է թաղվում, նույնիսկ մկրտվածներ: Բոլոր մկրտվածներին եկեղեցի դնո՞ւմ եք: Չէ»:
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ բանակում չծառայելը պետք է դարձնել անհնարին: «Շատ ընտանիքներ տեղափոխվում են Ամերիկա, որպեսզի երեխան այնտեղ ծնվի, անտեղի քաղաքացիություն ձեռք բերեն եւ խուսափեն Հայաստանում ծառայելուց»,- դժգոհում է իշխանական պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնում է դատարանի մոտ ելույթ ունեցած բենզինի գողության համար մեղադրվող Սերժ Սարգսյանին, որը հայտարարել է, թե Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: «Բան չուներ խոսելու։ Հո գողացված բենզինից չէ՞ր խոսելու Սերժ Սարգսյանը։ Կամ գողացված ձայների ընտրությունների ժամանակ, էն կոռուպցիայից, որ իր ժամանակ տիրել է։ Չգիտե՞ս ինչի մասին խոսես, խոսիր Արցախից»,- ասում է Ալեն Սիմոնյանը:
«Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վրաններով փակում է Բաղրամյան պողոտան: «Մենք իրեն ընդունում ենք որպես մեր հայրենիքի դավաճանի, հազարամյակի թշնամի, իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք, որ քննարկենք` ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից»,- հայտարարում է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը դժվար դրության մեջ է դրել այնտեղ ապրող հայերին: ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է, որ ցանկացողները Ուկրաինան կարող են լքել Լեհաստանով: «Ուկրաինայում ՀՀ դեսպանից հետաքրքրվել եմ՝ զոհերի շրջանում հայեր կան, թե ոչ, փառք Աստծո, չկան»,- ավելացնում է պատգամավորը:
Բաքուն արձագանքում է Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականին: «Ռուբեն Վարդանյանը, որ դրսից Ղարաբաղ եկավ կամ ուղարկվեց, խաղալով ինչ-որ խաղեր, Բաքվի համար չի կարող լինել բանակցությունների կողմ։ Նրա ետեւում կանգնած մարդիկ հասկացան, որ «Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չի աշխատի»»,- ասում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: