Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք եւ հրթիռային հարվածներ հասցրել Բալբեք քաղաքի արվարձաններին, որտեղ տեղակայված է «Հեզբոլլահ» շիայական ռազմականացված կազմավորման եւ կուսակցության մեծ հենակետը։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
شاهد | قصف إسرائيلي على محيط #بعلبك شرق #لبنان للمرة الأولى منذ 2006#الحدث pic.twitter.com/M4mbSjoRlE
— ا لـحـدث (@AlHadath) February 26, 2024
Լրատվականը ընդգծում է, որ Իսրայելի կողմից նման օդային գործողություն 2006 թվականի Իսրայել- Հեզբոլլահ պատերազմից ի վեր իրականացվում է առաջին անգամ։