Իսրայելի ռազմական կաբինետին ներկայացվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից պաղեստինցիների տարհանման ծրագիր, այս մասին հաղորդում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատակազմը։ Զինվորականները ներկայացրել են նաեւ «առաջիկա օպերատիվ ծրագիրը»։
The Times of Israel-ը նշում է, որ կառավարությունը հավանություն է տվել նաեւ Գազայի հատվածի հարավում մարդասիրական օգնության տրամադրմանը։ Ըստ պարբերականի դրա մատակարարումը կազմակերպվելու է այնպես, որ «կանխվի թալանը, ինչպիսին տեղի էր ունեցել Գազայի հատվածի հյուսիսում եւ այլ շրջաններում»։
Փետրվարի սկզբին վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում լայնածավալ գործողություն սկսելու մտադրության մասին։ Նա բանակին հանձնարարել էր պատրաստել բնակչության տարհանման եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գումարտակների ոչնչացման ծրագիր։
ՄԱԿ-ի տվյալներով Ռաֆահյում ներկա պահին ապաստանում է ավելի քան 1․4 մլն փախստական։