ՔՊ խմբակցության պատգամավորը սրանից առաջ կարեւոր մի միտք էլ է հայտնել, ասում է. «Եթե ակնկալում եք, որ ես պիտի վարչապետի բառապաշարին, ձեւակերպումներին որեւէ գնահատական տամ, նման բան չի կարող լինել»:
Իհարկե, չի կարող լինել, մենք ոչ մի ակնկալիք էլ չունենք։ Եթե Թունյանն ու նրա կուսակիցները գնահատական չտվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքարձակմանը, եթե գնահատական չեն տալիս «ասֆալտ լիզել», «բորդյուր պաչել» տիպի նոպաներին, ո՞նց կարող են ընտրողների սուրբ իրավունքը խլել։
Մեր նախկին գործընկերն ինքն է ընտրել «հպարտ» այս կեցվածքը, իսկ ճիշտն իմանալու համար սպասենք ապագայում նրա գրելիք հուշերին։