Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի պահանջները ընդունելն է։ Այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը Խոջալու կատարած այցի ընթացքում։
«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Նրանք սխալվել են եւ սխալվում են այսօր։ Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելուց հրաժարվելն է»,-ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ ասել է Ալիեւը։