Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բոլոր խնդիրները չեն լուծվել։
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։
Նա նաեւ նշել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որտեղ արտացոլվում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, այլապես նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։
Այրիմը նշել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուշադիր հետեւում են այս գործընթացին։