Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել չդիմել ռազմական գործողությունների մուսուլմանների Ռամադան սուրբ ամսվա ընթացքում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձնաց ազատելու համար։ Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Առաջին հերթին պետք է ազատ արձակվեն պատանդները։ Իսրայելացիները համաձայնել են, որ Ռամադանի ընթացքում չեն զբաղվելու որեւէ գործունեությամբ, որպեսզի մեզ ժամանակ տան բոլոր պատանդներին դուրս բերելու համար»,-ասել է Բայդենը եւ հավելել․ «Կարծում եմ, որ եթե հասնենք ժամանակավոր հրադադարի, ապա կարող ենք շարժվել դինամիկան փոխելու ուղղությամբ [այն ինչ կատարվում է Գազայի հատվածում]»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Նյու Յորքում, լրագրողների հետ զրույցի ժամանակ հույս էր հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք կբերվի մինչեւ հաջորդ երկուշաբթի՝ մարտի 4-ը։
«Հուսով եմ՝ հաջորդ երկուշաբթի զինադադար կունենանք։ Ազգային անվտանգության հարցերով իմ խորհրդականը ինձ ասել է, որ մենք մոտ ենք: Մոտ ենք, բայց դեռ չենք ավարտել», — ասել էր Բայդենը։