Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել կապված 1988 թվականի Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում փետրվարի 27-ից 29-ը տեղի ունեցած ողբերգության 36-րդ տարելիցի հետ։
«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին եւ մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,-ասվում է գրառման մեջ։