ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ մակրոնի խոսքերը Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելու մասին: Ըստ Պեսկովի, դա անխուսափելի կդարձնի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական բախումը:
«Ինքնին այդ զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորության քննարկումն նոր էլեմենտ է հակամարտության ասելիքում: Մնացած ամեն ինչն արդեն ասվել է»,-ասել է Պեսկովը ռուս լրագրողներին:
Պեսկովն ասել է նաեւ, որ արեւմտյան առաջնորդների մոտ «կարծիքների մեծ գունապնակ» կա կապված դեպի Ուկրաինա իրենց զինվորներին ուղարկելու հարցում. «Շատերը սթափ գնահատական ունեն այս հարցում եւ հասկանում են ռիսկերը: Դա երրորդ երկրների հետաքրքրության շրջանակներում չէ, նրանք իրենց պետք է հաշիվ տան»:
Նա ասել է, որ եթե այնուամենայնիվ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն որոշեն զորքեր ուղարկել Ուկրաինա, ապա այդ բլոկի հետ ռազմական հակամարտությունը կդառնա անխուսափելի:
«Այդ դեպքում պետք է խոսել ոչ թե հավանականության մասին, այլ՝ անխուսափելիության»,-ասել է Դմիտրի Պեսկովը: