Ուկրաինայի Զինված ուժերը ռուսական ներխուժման սկզբից ի վեր կորցրել են ավելի քան 444 հազար զինվորական, իսկ 2024 թվականի սկզբից օրական կորցնում է միջինը 800 եւ ավել մարդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ։
Փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 2022 թվականի փետրվարից ի վեր ուկրաինական կողմը ունի 31 հազար զոհ։
Շոյգուն նիստի ժամանակ նաեւ նշել է, որ տարեսկզբից ճակատի բոլոր ուղղություններով ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել շուրջ 327 քմ. տարածք։
«Վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը դուրս են մղվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոբեդա, Լաստոչկինո եւ Սեվերնոյե բնակավայրերից»,-ասել է Շոյգուն։