Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
Ինչու Գերմանիան
Գերմանիան այսօր ուկրաինական պատերազմի հետեւանքով թերեւս ամենաշատ հարվածներ ստացած պետությունն է Ուկրաինայից հետո։ Ակնհայտ է բոլորի համար, որ արդյունաբերական հնարավորությունների անկում, տնտեսական, փաստացի ռեցեսիա է տեղի ունեցել…
-Եվ ամենաշատ քննադատված դրա հետ զուգընթաց, որ էլի քիչ ա, էլի քիչ ա…
-Եվ ունենք էս պատկերը։ Եվ հիմա այս խաղացողը ստանձնում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մոդերատորության ինչ-որ դեր, թեկուզ այս փուլում։ Եվ հարց է առաջանում՝ ինչու մնաց այդ գործչի ուսերին։ Արդյո՞ք նրա համար, որ որեւէ մեկը բացարձակապես հետաքրքրված չէր էդ պատասխանատվությունը կամ էդ դերը ստանձնելու։