Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Բաքու մեկնած Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Հասանովը թուրքական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանա-հայկական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը եւ ադրբեջանական բանակում անցկացվող բարեփոխումները։
Լրատվականի փոխանցմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաեւ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացրած գործունեության համար։