Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը ամերիկյան կառավարությանը մեղադրել է տեղեկատվական արտահոսքի մեջ, ըստ որի Ռուսաստանում ինքը հանդիպել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ: Այս մասին Կարլսոնն ասել է իր փոդքասթում:
Ավելի վաղ Semafor պարբերականը տեղեկացրել էր, որ Ռուսաստանում կարլսոնը հանդիպել է Սնոուդենի եւ Տարա Ռիդի հետ: վերջինս Ջո Բայդենին մեղադրել է հետապնդման մեջ:
Յութուբ բլոգեր Լեկս Ֆրիդմանին տված հարցազրույցում Կարլսոնն ասել է, թե Սնոուդենը չի ցանկացել բացահայտել Մոսկվայում տեղի ունեցած այդ հանդիպումը եւ ինքը նույնպես դա չի ցանկացել: Լրագրողն ասել է, որ այդ տեղեկությունը դուրս է պրծել իր կամքին ու ցանկությանը հակառակ: