Միչիգանում փետրվարի 27-ին կայացած փրայմերիզում (ներկուսակցական նախնական ընտրություններում) հաղթել են Ջո Բայդենը եւ Դոնալդ Թրամփը։
CNN-ի փոխանցմամբ Քվեաթերթիկների 50%-ի մշակումից հետո հանրապետականների թեկնածուներից ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը ստացել է ձայների ավելի քան 67%-ը, իսկ դեմոկրատների թեկնածու Բայդենը՝ 80։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, ով Թրամփի գլխավոր հակառակորդն է հավաքել է ընդամենը 27,2%։ Միաժամանակ նա CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ չի լքի նախընտրական մրցավազքը և շարունակելու է պայքարը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար։