Գազայի հատվածի ավելի քան 570 հազար բնակիչ «սովամահության եզրին է», իսկ շրջանի հյուսիսում մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր վեցերորդ երեխա տառապում է սուր թերսնումից եւ հյուծվածությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համապատասխան վարչության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհեմը։
«Գազայում առնվազն 576,000 մարդ՝ բնակչության մեկ քառորդը, գտնվում է սովի շեմին։ Գազայի հատվածի հյուսիսում մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր վեցերորդ երեխան տառապում է սուր թերսնուցումից եւ հյուծվածությունից»,-ասել է Ռաջասինգհեմը եւ ավելացրել, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա կան «բոլոր նախադրյալները դրա հետագա վատթարացման համար»։
«Կրկնում ենք հրադադար հաստատելու մեր կոչը։ Եթե ոչինչ չձեռնարկվի, վտանգ կա, որ Գազայում համատարած սովը գործնականում անխուսափելի լինի»,-ասել է ՄԱԿ ներկայացուցիչը։
Բացի այդ, ըստ փորձագետի, սննդի պակասը, գերբնակեցումը եւ սանիտարահիգիենիկ վատ պայմանները կարող են «պայմաններ ստեղծել վարակիչ հիվանդությունների տարածման համար»։