Հայաստանը չի դիմել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով: Այս մասին փետրվարի 28-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին «անբարյացակամ» պահվածքի օրինակ է։
«Սա համարում ենք պաշտոնական Երեւանի ներկայացուցչի անբարյացակամ պահվածքի եւս մեկ օրինակ, թեեւ այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած հարցերի համար»,-ասել է Զախարովան։