Վիքիպեդիան գուժում է, որ ՀՀ ԱԺ նախագահը բարձրագույն կրթությունը ստացել է ամբողջ ծավալով՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (բակալավր), ՀՀ ԳԱԱ քաղաքագիտության ֆակուլտետ (մագիստրոս)։ Այդուհանդերձ նա չգիտի, որ «հարաբերությունները» չեն կարող «ներխուժել իրավական գործընթացների» մեջ։
Հարաբերությունները, եթե հավասար են, կարող են խաթարվել, փչանալ, դադարել, բայց ոչ երբեք «ներխուժել»՝ այն էլ «իրավական գործընթացների» մեջ։ Իսկ եթե հավասար չեն, իրավական գործընթացները (վերեւից) կներխուժեն կամ կգահավիժեն կողմերից ստորադասի կյանք։
Բայց, նկատի ունենալով վարչապետի վարքագիծը, կարելի է լուծարել Լեզվի պետական տեսչությունն ու «Հայոց լեզու» առարկան վերանվանել, ասենք, «Եզան լեզու»։