Ղազախստանը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը իրավական քայլեր ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, պարզաբանել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Ռոման Վասիլենկոն։
«Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին: Որքանով ես գիտեմ, Հայաստանը որեւէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ըստ ՏԱՍՍ-ի, ասել է փոխարտգործնախարարը։
Փետրվարի 28-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ «հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, բայց եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք»: