Խոսույթին նայել պետք չի։ Պետք է նայել Հայաստանի Հանրապետության քարտեզին, որը եզերող բնակավայրերը (հատկապես Ադրբեջանին սահմանամերձ) առանձնապես մարդաշատ չեն, եթե չասենք՝ դատարկ են։
Այդ տեղերի բնակիչները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում են, որտեղից էլ, ըստ ՔՊ-ականների՝ սպասվում է ամենամեծ վտանգը։
Իսկ դա մի վտանգ է, որից մեզ չեն փրկի ոչ ինժեներական աշխատանքները՝ հարավում կամ հյուսիսում, ոչ էլ բնագծերը, որոնք, Անդրանիկ Քոչարյանի բառապաշարով՝ նման են ամրոցների։