2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած ռազմական գործողության արդյունքում զոհերի թիվը անցել է 30 հազարը։ Նման տվյալներ է ներկայացրել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Գազայում իսրայելական ռազմական գործողության զոհերի թիվը հասել է 30035-ի»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն։ Նույն գերատեսչության տվյալներով՝ վիրավորներին թիվն էլ հասել է 70 457 պաղեստինցու։
Նշվում է, որ միայն անցած 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի կողմից բնակելի տարածքների ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է 81 մարդ, վիրավորվել՝ 132-ը։