Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 29-ին Բեռլինում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ անցկացրած երկօրյա բանակցություններից հետո աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ադրբեջանի ԱԳ նախարարության փոխանցմամբ այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին եւ կանցկացնի բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։ Նա նաեւ ելույթ կունենա «Ինստիտուցիոնալացումը թյուրքական աշխարհում. թյուրքական պետությունների կազմակերպությունը 21-րդ դարում» խորագիրը կրող համաժողովին։