Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի մեկին ուղեւորվել է Թուրքիա՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Գրառման մեջ նշվում է, որ այցը տեւելու է մինչու մարտի 3-ը, որի ընթացքում նախարարը մասնակցություն կունենա քննարկումներին եւ երկկողմ հանդիպումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաեւ 2022 թվականի մարտին։
On March 1-3 🇦🇲FM @AraratMirzoyan will pay a working visit to #Antalya to participate in @AntalyaDF.
Participation in discussions & bilateral meetings are scheduled. pic.twitter.com/wD0UjqxgQi
— Ani Badalyan, 🇦🇲 MFA Spokesperson (@ArmSpoxMFA) February 29, 2024