Միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը թուրքական կողմը առաջարկել է անցկացնել Երեւանում։
Առաջարկը հնչեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված «Խաղաղություն, զարգացում եւ կապեր Հարավային Կովկասում» համաժողովի իր ելույթի ժամանակ։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ ի պատասխան նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել եւ լուծվել մինչեւ երեկո։