Հայկական կողմը Խաղաղության հասնելու համար Ադրբեջանի կողմից գործադրվող բավարար ջանքեր չի տեսնում։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ացկացվող «Խաղաղություն, զարգացում եւ կապեր Հարավային Կովկասում» համաժողովի ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստանի ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ չնայած 2023 թվականի սեպտեմբերին Արցախի շուրջ տեղ գտած զարգացումներից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում չեն անցկացվել, այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի վերաբերյալ սեփական գնահատականների փողանակումներ եղել են։ Նրա խոսքերով կողմերը տարբեր հարթակներում կարողացել են պայմանավորել Խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ։
«Առաջին հերթին դա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ հիմնված Ալմա Աթայի հռչակագրի հիմնա վրա։ Ալմա Աթայի հռչակագիրը հաստատում է, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Երկրորդ սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատումն է, որն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիներին, որոնք վերաբացվելու են երկրների իրավազորության, հավասարության, փոխադարձության հիման վրա»,-իր խոսքում ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ միշտ չէ որ հաջողվել է բանակցությունների ընթացքում ամրագրել այս սկզբունքները։
Նա ընդգծել է, որ հայկական կողմը անում է ամեն ինչ վերոգրյալ սկզբունքները կյանքի կոչելու համար, որը սակայն նկատելի չէ Ադրբեջանի պարագայում։
«Հայկական կողմն անում է ամեն ինչ ` Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված հիմնական սկզբունքները իրականացնելու համար, որոնց շուրջ տարբեր համաժողովների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ցավոք, հայկական կողմը բավարար ջանքեր չի տեսնում Ադրբեջանի կողմից։ Իհարկե դա մեր գնահատականն է, մենք հույս ունենք, որ շուտով կարողանանք հասնել անհրաժեշտ արդյունքի»,- ասել է Ռուբինյանը։