Կահիրեում Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ բանակցությունները ավարտվել են առանց որեւէ արդյունքի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Բասեմ Նաիմը գործակալությանը հայտնել է, որ երկօրյա բանակցությունների ընթացքում շարժումը միջնորդներին ներկայացրել է Գազայում հրադադարի սեփական առաջարկները։ Ներկայումս ՀԱՄԱՍ-ը պատասխան է սպասում Իսրայելից, որի ներկայացուցիչները ներկա չեն եղել քննարկումներին։