Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը 2024 թվականին ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ կավելացնի 7,2 տոկոսով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների ժողովի նիստի ժամանակ հայտարարված բյուջեի նախագծին։
«Ազգային պաշտպանության ծախսերը կկազմեն 1,665 տրիլիոն յուան (մոտ 231 միլիարդ դոլար)՝ ավելացված 7,2 տոկոսով»,-ասվում լրատվականի կողմից մեջբերվող փաստաթղթում։
Չինաստանի պաշտպանական ծախսերի նմանատիպ աճ գրանցվել էր անխորդ՝ 2023 թվականին, երբ այն կազմել է 220 միլիարդ դոլար։
Նիստի բացման ժամանակ ՉԺՀ Պետխորհրդի նախարար Լի Ցյանը հայտարարել է, որ Չինաստանը պետք է ակտիվացնի ռազմական ուսուցումն ու ռազմաշինությունը՝ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
«Անհրաժեշտ է համակողմանիորեն ամրապնդել ռազմական եւ պատերազմական նախապատրաստությունները […], ամուր պաշտպանել ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը»,-հայտարարել է Ցյանը։