Իսրայելական ռմբակոծությունների եւ հրետակոծությունների հետեւանքով հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 30 700 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Գազայի տարածքում գործող Առողջապահության նախարարությունը։
«Հատվածում Իսրայելի ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը ներկա պահին հասնում է 30 717 մարդու»,-ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն։ Գործակալության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 72 156 մարդու։
Նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով Գազայում սպանվել է 86 մարդ, վիրավորել՝ 113-ը։