Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ փոխադարձ հետաքրքրություններին առնչվող այլ հարցեր»։