Երեւանը Մոսկվային պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պետք է լինեն միայն ՀՀ սահմանապահներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Անկախության շրջանում Հայաստանը տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, եւ այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Հայաստանը իր հստակ դիրքորոշման մասին պաշտոնական նամակով տեղյակ է պահել Ռուսաստանի Դաշնությանը», — ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր հայտարարել էր, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ Մոսկվան չի ստացել։