• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 6-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 06.03.2024
aliq 19:00 | 06.03.2024

2013 թվականի մարտի 6-ին երգահան Ռուբեն Հախվերդյանը պարզաբանում է, թե ինչու է օրերս Սերժ Սարգսյանի մասին ասել «Ադրբեջանի հեռավոր գավառից եկած»: «Սերժ Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, կայացել է Ադրբեջանում։ Կեւորկովի օրոք նա կոմսոմոլի քարտուղար էր, եւ հենց այդ ժամանակ հայաթափվեց Ղարաբաղը: Նա գավառամիտ է, լայնախոհ չէ: Նրա գալուց հետո քաղաքային մշակույթը գորշացավ»,- ասում է հայտնի երգահանը:

2014 Լեւոն ԻգիթյանՀՀԿ-ական ճարտարապետ Լեւոն Իգիթյանը լսել է, որ ինքը Երեւանում հասարակաց տուն է բացել: Ինքը հերքում է դա: «Եթե անգամ մի օր ունենամ, ապա դա կլինի «կիրթ» հասարակաց տուն, որտեղ կլինեն գեղեցիկ, արժեքավոր նկարներ, եւ դրանց կից կգործեն նաեւ հասարակաց տան ֆունկցիաները»,- պարզաբանում է պարոն Իգիթյանը:

2015ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիացած է իր մարգարեական շնորհքով: Նրա խոսքը գործ է դարձել ու այսօր էլ պնդում է. «Անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնի, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու, այսինքն՝ առանց Հանրապետական կուսակցության կարծիքը հարցնելու՝ ծանրակշիռ կարծիքը, չի կարող հաջողություն ունենալ»:

2016ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն իրարից բաժանում են, որ ՀՅԴ-ին նույնպես պաշտոն հասնի: «Ինչքան շատ են նախարարությունները, այնքան կոնկրետ են ոլորտները, օրինակ, ձիու, գորգի նախարարություն կա Թուրքմենիայում»,- ասում է Մանվել Բադեյանը:

2017Սերժ ՍարգսյանՀայաստանում պրոպագանդիսատական հյուրախաղերի են ռուս լրագրողներ Դմիտրի Կիսելյովն ու Վլադիմիր Սոլովյովը: Նրանք եկել են մեզ բացատրելու մեր շահը: «Տեսեք, թե ինչպես է ձեզ հետ «աշխատում» Ամերիկան։ Ինչպես են փորձում ձեզ կտրել Ռուսաստանից։ Եվ նայեք այն երկրներին, որոնց արդեն կարողացել են անջատել Ռուսաստանից։ Դա ձեզ դուր է գալի՞ս»,- զգուշացնում է պարոն Սոլովյովը:

2018ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը Սերժ Սարգսյանին անփոխարինելի քաղաքական գործիչ չի համարում: «Նա անթերի քաղաքական գործիչ է»,- թեման փակում է ջավախահայ ՀՀԿ-ականը:

2019Աննա ՀակոբյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կիսվում է իր կնոջ հոդվածով, որտեղ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե դստեր հետ ինչ էր անում Բրյուսելում: «Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք…»,- հոդվածը մեկնաբանում է Փաշինյանը։

2020Երեւանի մետրոպոլիտենում սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչության ժամանակ ուղեւորներից երիտասարդ մի աղջիկ պատռում է իրեն մեկնած քարոզչական բուկլետն ու նետում վարչապետ Փաշինյանի ուղղությամբ: «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում»,- տեղի ունեցածը մեկնաբանում է ՀՀ վարչապետը:

2021Օնիկ Գասպարյան«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որին պաշտոնանկ անելու դիմումով վարչապետը դիմել է ՀՀ նախագահին, հորդորում է իր տեղում պինդ կանգնած մնալ. «Դա պաշտոնի կռիվ չէ: Դա բանակի պահպանության, մեր պետականությունը պահելու համար է, հետեւաբար, Օնիկ Գասպարյանը չպետք է ենթարկվի ապօրինի հրահանգների, մնա իր տեղում կանգնած՝ հանուն բանակի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր պետականության»:

2022Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածում, որտեղ գնահատում է, թե ինչու են ռուս զինվորները հարձակվել Ուկրաինայի վրա: «Մենք կիսում ենք ՌԴ վարվող արտաքին քաղաքականությունը, քանի որ 2014-ի Մայդանից հետո Ղրիմում եւ Դոնբասում Ուկրաինայի իշխանությունները վարել են ռուս ազգաբնակչության հանդեպ էթնիկ զտման քաղաքականություն, եւ ՌԴ-ն ստիպված էր հատուկ գործողություններով իր հայրենակիցների անվտանգությունն ապահովել»,- բառացիորեն ասվում է հայտարարության մեջ:

2023Սամվել ՇահրամանյանԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի հետ մարտի մեկին կայացած հանդիպումից։ «Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը (Ղարաբաղի կողմից հիմնական բանակցող ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը-խմբ.) կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման»,- ներկայացրել է Արցախի նախագահը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսսին Սոչիում ՌԴ նախագահի հետ կքննարակի զգայուն հարցերը
հաջորդը
Անհասկանալի Լավրովը

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն