2013 թվականի մարտի 7-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բաց նամակ է գրում իր կուսակից պատգամավոր Շուշան Պետրոսյանին, որի ազատ հայտարարությունների ձեռքը, ըստ մամուլի, ՀՀԿ վերնախավը կրակն է ընկել: «Հոգեվերլուծաբաններին եմ թողնում «խիյարացավով» տառապող մարդկանց ներաշխարհի բժշկահոգեբանական վերլուծությունը»,- գրում է Աշոտյանը Շուշանի կյանքը «թունավորողների» մասին:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ֆինանսների նախարարության մոտ բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի: «Դեմ եմ»-ի անդամները 15 րոպե ժամանակ տվեցին նախարար Դավիթ Սարգսյանին, որպեսզի իջնի: «Դավո, իջի»,- հընթացս բղավում են նրանք:
ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը գործող ընդդիմության մեջ տեսնում է առողջ ուժերի, որոնց շնորհիվ ընտրությունները հետընտրական ցնցումների չեն հանգեցնի. «Հիմա չեմ ուզում անուններ տալ, հենց մի հատ ընդդիմադիրի գովում ենք, ասում եք իշխանության հաճախորդն է»։
«Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարում է, որ մինչեւ 2016-ի ապրիլի 24-ը պետք է ազատվել Սերժ Սարգսյանի ռեժիմից: Իսկ եթե չհաջողվի՞: «Եթե ժամկետը անցնի, այնպես չէ, որ կաղապարված է ամեն ինչ, կվերանայվի: Ամեն ինչ կարելի է վերանայել, վերաիմաստավորել եւ նոր կարգախոսներով առաջնորդվել»,- հայտարարում է Ժիրայր Սեֆիլյանը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի մարզերում նախընտրական քարոզարշավ իրականացնելու առաջին երկու օրվա տպավորությունն այսպիսին է. «Հավաքները ցույց են տալիս, որ մարդիկ իշխող կուսակցությունից վախենում են։ Մարդիկ ասում են՝ մենք ձեզ կաջակցենք, մենք ձեր կողքին ենք, բայց պետք չի որ մենք գանք, որեւէ տեղ երեւանք»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել, որ ՀՀ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց իրեն պետք է ճիշտ հասկանալ. «Երբ իմ ՀՀԿ-ական գործընկերներն ասում են՝ անփոխարինելի, նկատի չունեն՝ եթե մեր կուսակցության առաջնորդը չլինի, աշխարհը շուռ կգա կամ կյանքը կանգ կառնի ՀՀ-ում»:
Իշխանությունից զրկված ՀՀԿ-ական Շարմազանովը նույնիսկ չգիտի՝ մասնակցելո՞ւ է ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց դա ոչինչ չի նշանակում. «Հայաստանում չի լինելու որեւէ լուրջ քաղաքական գործընթաց, որը չանցնի Մելիք Ադամյանի (ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ.) մոտով»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մի խումբ կանանց ընդունելով իր նստավայրում, փորձում է նրանց հասկացնել, թե ինչ բացառիկ բան է, որ իրենք հայ են. «Մատենադարան ունենք, որին շատ երկրներ նույնիսկ մոտիկ չեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Վահրամ Բաղդասարյանը հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որպեսզի իմանա՝ ստորագրելո՞ւ է նա վարչապետի դիմումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին: «Իր վերջնական դիրքորոշումը մինչեւ այս պահը մեզ հայտնի չէ»,- հանդիպումից հետո ասում է շարժման անդամ Գեղամ Մանուկյանը:
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառում է ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությունում։ «Կարեւոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը։ Իսկ ռազմական գործողությունների տեղափոխում Ռուսաստանի Դաշնության տարածք առնվազն էս պահին հավանական ես չեմ համարում»,- ասում է Վահագն Ալեքսանյանը։
Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Արցախում ու Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել, եթե փոխվի բանակցողը: «Իրավիճակը, այո, շատ դժվար կլինի, ով որ նրան փոխարինի, անասելի դժվար կլինի, բայց ես կարծում եմ՝ դա հնարավոր է»,- ասում է Սերժ Սարգսյանը: