Հայաստանը ի վիճակի է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։ Այս մասին այսօր Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ի սկզբանե, ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդնավակայանում, մտածված է եղել, իբրեւ, աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը ունենա, եւ երբ Հայաստանը ունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները այդ գործառույթը ամբողջությամբ կիրկանացնի իր պատկան մարմինների իջոցով։ Այժմ կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդնավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը»,-ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ այդ մասին ծանուցվել է ռուսական կողմին։ «Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի նրանց համար եւ հարցը այդքանով կլուծվի»,-հավելել է նախարարը։