Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։
ՔՊ-ի մոտ միշտ էլ զոհն է մեղավոր
Իրենք մեղքի գիտակցում չունեն ընդհանրապես, անպատասխանատու են բացարձակ։ Էդ օրը որ զինվորը, ձնահյուսքից դեպքը որ եղել ա, չեմ հասկանում ինչու էր զինվորը նախ դիրքում, եթե զորացրվել ա․․․
-Կամ ինչի՞ ա մենակ իջնում․․․
-Վարչապետը եւ Պապիկյանը առանձին ելույթներ են ունենում էդ ընտանիքի դեմ, որը իր տղային դեռ հողը չի դրել։ Սպանել են, տվել են իրենց ընտանիքին եւ, դեռ հողը չդրած, ասում են՝ ընտանիքը ճնշել ա զորամասին։ Պապիկյանն էլ էր նույնը ասում, Նիկոլ Փաշինյանն էլ։ Անբարո ելույթներ, անմարդկային ելույթներ։ Դու ես պատասխանատուն, ինչի՞ մասին ա խոսքը։ Պապիկյանն ընդհանրապես ադեկվատ չի այդ իրավիճակին։