«ՍԴ-ն հակասահմանադրական է համարում ցուցակների հրապարակումը»,- հայտարարում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին։
ԲՀԿ, «Ժառանգություն» եւ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են ՀՅԴ գրասենյակում: Հանդիպումից հետո նրանք հրաժարվում են հայտնել, թե որն է միավորման օրակարգը: «Դաշնակցությունը պատրաստ է դրան, անգամ իր որոշակի հավակնությունները սահմանափակելու գնով»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական աշխուժություն ընթանում է իշխանությունների թույլտվությամբ. «Ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանը իր շուրթերով կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը»։
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանն իրեն միշտ հիշում է ընդդիմության դեմ պայքարում։ Չի էլ զարմանում, որ 1990 թվականից ստեղծված Հանրապետականը Հայաստանի անկախ պատմության մեջ երբեւէ ընդդիմություն չի եղել. «Հանրապետականը ինչպե՞ս կարող է ընդդիմություն եղած լինել, երբ որ միշտ իշխանության է եղել»։
Քաղաքական դաշտի հիմնական թեման Ընտրական օրենսգիրքը փոխելու հրամայականն է, որով պիտի հնարավոր դառնա ընտրություններին մասնակցածների ցուցակների հետընտրական հրապարակումը: «ՍԴ-ն հակասահմանադրական է համարում ցուցակների հրապարակումը»,- միանգամից հայտարարում է ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը:
Մալաթիա Սեբաստիա համայնքում ԱԺ նախընտրական քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում՝ քվեարկել առանց ընտրակաշառքի: Քաղաքացիներից մեկը նրա հետեւից գոռում է. «Մեջը փող կա՞, փող տուր ընտրեմ»: Փաշինյանը հակադարձում է. «Կարո՞ղ ա գիտես դախլ ա՝ փող լինի, գնա Սամվել Ալեքսանյանից ուզի փող»:
«Եվրոպական պլանավորման խորհրդաժողովին» մասնակցող հոլանդացի ուսանող Իրու Ռոբժոմը համոզված է, որ Եվրամիությանը մերձենալու ճանապարհին Հայաստանը լուրջ խնդիրների կբախվի. «Եթե պատրաստվում եք դա անել որպես առանց սահմանների եվրոպայի մաս, պիտի ճանապարհ գտնենք, անհրաժեշտ կլինի միացնել կամ Թուրքիային կամ Ռուսաստանին, խնդիրն այն է, որ շատ մարդիկ դեմ են այս երկու պետությունների եվրաինտեգրմանը, այդ իսկ պատճառով ես համոզված չեմ, որ դա մի օր տեղի կունենա»:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ստիպված է պարզաբանել, թե ինչ նկատի ուներ մի քանի օր առաջ, երբ ասում էր, թե Ադրբեջանին ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք: «Այդ հայտարարությունը կատարել եմ որպես պրոֆեսիոնալ սպա, որին մտահոգում են Ադրբեջանի հռետորաբանությունը եւ այնտեղից հնչող սպառնալիքները, որոնք խարխլում են բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասում է Վանեցյանը:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացն անօրինական որակած «Լուսավոր Հայաստանը», որը չի մասնակցում հանրաքվեի քարոզարշավին, համոզված է, որ իշխանության քարոզած «Այո»-ն կհաղթի: «Ժողովուրդը վստահում է իշխանությանը, եւ, հետեւաբար, մտահոգություն ես չունեմ, որ կարող է չանցնի»,- ասում է Էդմոն Մարուքյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի ստորագրում Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնից ազատելու վարչապետի դիմումը: «Նախագահը մինչ այս պահը որեւիցե ձեւով վարչապետի որոշումը չի բողոքարկել եւ չի էլ ստորագրել։ Իսկ օրենքը հստակ նշում է, որ այդ պարագայում օրենքը իրավունքի ուժով սկսում է գործել»,- ասում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ընդդիմությունը հրաժարվում է ԱԺ-ում մասնակցել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը: «Ինքը Նիկոլ Փաշինյանի նախագահն է, իսկ Նիկոլ Փաշինյանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու որեւէ reason մենք չենք տեսնում»,- ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «լուսավոր ապագա» է խոստանում ԼՂ-ում մնացած մոտ 100 հազար հայերին: «Ես համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի տարիներին»,- ասում է Իլհամ Ալիեւը Բաքվում մեկնարկած 10-րդ Գլոբալ համաժողովի ժամանակ: