Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներողություն է խնդրում կուրթանցի 34-ամյա Մեխակ Առաքելյանից։
Գյումրիի ՕԵԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը բառեր չի գտնում ասելու համար, թե ինչու նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվեց Գյումրիում։ «Այն գործառույթը, որն ինձանից էր կախված, ես արել եմ»,- ասում է պարոն Բալասանյանը։
ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը չի հավատում ընդդիմադիր 4 ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության միավորմանը հանուն իշխանափոխության։ «Քցելը հիմի նորմ ա դարձել մարդկային հարաբերություններում, կարծում եմ՝ նաեւ կուսակցական հարաբերություններում դա չի բացառվի»,- ասումէ ղարաբաղցի ՀՀԿ-ականը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԲՀԿ-ից պատգամավորների հեռանալն առնետավազք չի համարում։ Հիշեցնենք, որ օրերս Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքականությունից դուրս է գալիս։ «Եթե Գագիկ Ծառուկյանը չկա, բնականաբար, պետք է հեռանան»,- ասումէ Գալուստ Սահակյանը։
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը տեղյակ է, որ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարների թվում էին նաեւ կրթական համակարգի ներկայացուցիչներ՝ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ։ «Նրանք պետք է նաեւ նկատողություններ ստանան»,- թեման փակում է նախարարը։
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը ընտրողներին կոչ է անում ՀՀԿ տարածքային ցուցակով պատգամավոր ընտրել գեներալ-մայոր Սամվել Սանամյանին։ «Եթե դուք ձեր ձայնը տաք ինձ, ես կլինեմ ձեր մեջ, ձեզանից մեկը»,- խոստանում է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածուն։
Տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ մեզ մոտ այնպիսի տնտեսական մոդել է կիրառվում, որի արդյունքում հարուստներն ավելի հարստանում են, աղքատները՝ ավելի աղքատանում: «Սա քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ դրա հիմնական իմաստը կայանում է նրանում, որ խնդիրներ չառաջանան, մարդիկ դուրս չգան փողոց, կարծիքներ արտահայտելու հնարավորություն չունենան, ինչի համար պետք է, որ նրանք աղքատ լինեն, եւ պատահական չէ, որ 30 տոկոս աղքատություն ունենք»,- ասում է տնտեսագետը։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վախ ունի, որ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցով շատ կոշտ է ու «դա կարող է հանգեցնել պատերազմի»։ «Փաշինյանը երեք նախագահներից ամենակոշտ դիրքորոշումն է պահում, ամենակոշտը, որովհետեւ ինքը եկել է ու ասում է, որ, այ, էս խնդիրը եթե իսկապես ուզում ենք լուծել, պիտի բանակցեք Բակո Սահակյանի հետ»,- պարզաբանում է Արամ Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հրապարակավ ներողություն է խնդրում ողնաշարի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեցող կուրթանցի 34-ամյա Մեխակ Առաքելյանից, որին նախորդ օրը Փաշինյանն ասել էր, թե առողջ տղամարդը մի ուրիշ առողջ տղամարդուց չպետք է տուն խնդրի, «աշխատիր ու ինքդ ստեղծիր քո տունը»։ «Ես էլի ներում եմ իրան՝ պարոն վարչապետին, ես թարախ սիրտ չունեմ»,- ասում է կուրթանցի Մեխակը։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տհաճությամբ է արձագանքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իշխանության ու ընդդիմության հետ հանդիպելու հրավերին։ «Եթե Արմեն Սարգսյանը Նիկոլին հրավիրել ա, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը, էդ օրակարգով կարելի է խոսել, բայց, եթե ինչ-որ հերթական, ներողություն, կապիկության համար քննարկումներ ա, մենք էդտեղ չկանք»,- ասում է Սաղաթելյանը։
Պատերազմի ավարտից հետո իշխանափոխության անհրաժեշտությունից խոսող Դաշնակցությունը հայտարարում է Դիմադրության շարժում ձեւավորելու մասին։ «Այդ դիմադրությունը նաեւ ուղղված լինի բոլոր նրանց դեմ, ովքեր փորձելու են մեզ կեղծ խաղաղասիրական կոչերով տանել դեպի կենսական զիջումների»,- հայտարարում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։
Քովիդի շրջանում չարաշահումների գործով կալանավորվում է «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Իմքայլական պատգամավոր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը պահանջում է, որ իրեն հարցաքննեն այդ գործով․ «Իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար»։