Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը մարտի 9-ին Իրանի արտգործնախարարությունում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բարիդրացիական հարաբերությունների ընդլայնումը կարեւր է երկու երկրների համար եւ համահունչ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը՝ հեռու օտար երկրների միջամտությունից։
Բացի այս հանդիպման ընթացքում Ամիրաբդոլլահյանն անդրադարձել է Հայաստան կատարած այցին եւ երկրի վարչապետի եւ արտգործնախարարի հետ իր դրական բանակցություններին՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական, առեւտրային, գիտական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդման եւ խթանման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականության կարեւորությունը։
Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ կարեւոր է համարում Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը եւ կարծում է, որ դա նպաստում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։
Հայաստանի փոխարտգործնախարարը ներկայացրել է նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական խորհրդակցությունների նոր փուլի շրջանակում իրանցի գործընկերոջ՝ Ալի Բաղերի Քանիի հետ ունեցած բանակցությունների մասին զեկույցը եւ արդյունքները որակել արդյունավետ:
Կոստանյանն նաեւ ընդգծել է, որ երկու կողմերը պայմանավորվել են շարունակել եւ խթանել այս խորհրդակցությունները տարբեր մակարդակներում: