Շիրակի թեմի առաջնորդը, փաստորեն, մտածում է, որ անկախություն հռչակելու միակ արդյունքը «լավ լինել»-ն է։ Թե ինչ նկատի ունի հարգարժան հոգեւորականը «լավ» ասելով՝ չի մանրամասնում։
Մեր կարծիքով, սակայն, անկախություն հռչակելու արդյունքը պետությունն է։
Լա՞վն է, վա՞տն է. հոտն ու հովիվը միասին թող դատեն, բայց փաստ է մի բան, որ պետությունը շուրջ 34 տարի կա, իսկ դա արդեն լավ է։