Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ մարտի 12-ին կմեկնարկի «Ծովային անվտանգության գոտի-2024» ռազմածովային զորավարժությունների հիմնական փուլը, որը տեղի կունենա Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Լրատվականի փոխանցմամբ, զորավարժություններին ներկա կլինեն նաեւ Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի եւ Հարավ Աաֆրկյան Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները։
Զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, միջազգային ծովային առեւտրի պաշտպանությունը, ծովահենության եւ ահաբեկչության դեմ պայքարը, ծովային գործողությունների ոլորտում օպերատիվ եւ մարտավարական փորձի փոխանակումը, նշում է Tasnim-ը։
2023 թվականին Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ զորավարժությունները անցկացվել էին մարտի 16-ից 17-ը Արաբական ծովում՝ իրանական Չահբեհար նավահանգստի մոտ։