Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները կավարտվեն համաձայնագրի ստորագրմամբ։
«Այսօր մենք մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները։ Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին»,-APA-ի փոխանցմամբ ասել է Ալիեւը եւ հվելել․«Ես հույս հայտնեցի, որ այս գործընթացը կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու մութ էջը շրջելով»։
Տոկաեւն էլ իր հերթին հայտարարել էր, որ Ղազախստանում «անկեղծորեն ուրախ են Ադրբեջանի պատմական հաղթանակի եւ սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման համար»։