Իսրայելը Գազայի հատվածում «բացարձակ հաղթանակի» ճանապարհին է: Նման հայտարարություն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ խոստանալով «հասնել» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրագույն ղեկավարությանը։
«Մենք բացարձակ հաղթանակի ճանապարհին ենք [Գազայի հատվածում]. Այս հաղթանակի ճանապարհին մենք արդեն ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի համար 4-ին։ 3, 2 եւ 1 համարները ճանապարհին են։ Բոլորը մահկանացու են, բոլորին կհասնենք» ,-ասել է Նեթանյահուն վարչապետի աշխատասենյակում ձայնագրված տեսագրության մեջ։