Մարտի 13-ի գիշերը ռուսական բանակը ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումներ է իրականացրել Սումի վրա, որի արդյուքնում անօդաչուներից մեկը հարվածել է հինգ հարկանի բնակելի շենքին։ Այս մասին հայտնում են տարածաշրջանային իշխանությունները։ Վնասվել է 30 բնակարան, ավերվել՝ 15-ը։
Տեղական ժամանակով ժամը 07:00-ի դրությամբ, Սումիի շրջանային ռազմական վարչակազմի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության համաձայն, փլատակների տակից դուրս է բերվել 10 մարդ, նրանցից ութին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։
«Ցավոք, կան մահեր (տեղեկատվությունը ճշտվում է)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաեւ, որ լուրը գրելու պահին փրկարարական գործողություններն ավարտված չէն եղել։
Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինն էլ նշել է, որ ռուսական զորքերը Միրնոգրադում նետել են «Гром-Е1» ավիառումբ եւ կրկին հարվածել հինգ հարկանի շենքին։ Հարվածից ընդհանուր առմամբ վնասվել է չորս բնակարան։ Զհերի թիվը կազմել է երկու մարդ, վիրավորներինը՝ հինգ։